Թուրքիա մեկնած օտարերկրացիների մեջ 1-ին տեղում ադրբեջանցիներն են

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է 2024-ի «Միջազգային միգրացիայի վիճակագրության» վերաբերյալ տվյալներ։

Արտերկրից Թուրքիա ներգաղթածների թիվը 2023-ի համեմատ նվազել է 0.6%-ով ու կազմել 314.588։ Նրանց 54.5%-ը կազմել են տղամարդիկ, իսկ 45.5%-ը՝ կանայք։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

2024-ին ամենաշատ միգրացիոն հոսքը եղել է Ստամբուլում (32.8%), որին հաջորդել են Անթալիան (8.5%) և Անկարան (7.4%)։

Թուրքիա մեկնած օտարերկրացիների մեջ քանակապես 1-ին տեղը զբաղեցրել են ադրբեջանցիներն (9.9%)։ Վերջիններիս հաջորդում են թուրքմենները (9.8%), ուզբեկները (7.6%), ռուսները (7.5%) և իրանցիները (5.9%)։

Թուրքիայի վիճակագրական կոմիտեն նշում է, որ 2023-ի համեմատ 40.6%-ով նվազել է Թուրքիայից արտագաղթածների թիվը ու կազմել 424.345։ Արտագաղթողների մեջ կանայք կազմել են 44.3%, իսկ տղամարդիկ՝ 55.7%։

Նշվում է, որ Թուրքիայից արտագաղթողների շրջանում մեծ թիվ են կազմել հատկապես 20-ից 24 տարիքային խմբի քաղաքացիները։

Տեսանյութեր

Լրահոս