«Սև, մութ» ամպեր՝ դատավորի գլխին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ դատական համակարգից հերթական հեռացողը կարող է լինել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը։ Նրա գլխին «սև, մութ» ամպեր են կուտակվել, բազմաթիվ դրվագներով դժգոհություններ կան։

Ընդ որում՝ դրանք հասել են այն մակարդակին, որ ղեկավարությունը Մելքումյանին ասել է՝ «դիմումդ գրի, գնա», վերջինս էլ «բյուլետեն» է վերցրել։ Ապա թեև վերադարձել է աշխատանքի, սակայն նրա գլխին կուտակված ամպերը չեն ցրվել: Եթե ոչ պաշտոնանկություն, ապա գոնե Արդարադատության խորհրդում նրա վերաբերյալ քննարկում կլինի:

Նշենք, որ Ա․ Մելքումյանը դատավոր է աշխատում 2008-ից, իսկ մինչ այդ աշխատել է տարբեր կառույցներում՝ որպես իրավախորհրդատու»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930