
ՃՈ նախկին պետ Արսեն Արշակյանն առայժմ աշխատանք չունի

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ խոսեցի Արսեն Արշակյանի հետ, ում հետ մտերիմ եմ արդեն 25 տարի: Պարզվեց, որ Արսենը ոչ միայն չի աշխատում «Professional Medical Transportation» ընկերությունում, այլ ընդհանրապես ոչ մի տեղ չի աշխատում, քանի որ առայժմ աշխատանքի իրավունք չունի: Նա ապրում է եղբոր՝ Արմեն Արշակյանի տանը, որն, ի դեպ 18 տարի է բնակվում է Լոս-Անջելեսում, այնտեղ ավարտել է ռեզիդենտուրան և բժիշկ է աշխատում: Ով մի փոքր ծանոթ է Միացյալ Նահանգների կյանքին, շատ լավ կհասկանա թե ինչ է նշանակում բժիշկ ԱՄՆ-ում: Այնպես որ, այս ամենը հերթական հայկական լրատվական բլեֆ էր: Առայժմ այսքանը»:
Հիշեցնենք, որ shamshyan.com-ն օրեր առաջ տեղեկատվություն էր հրապարակել, թե Արսեն Արշակյանը վերոնշյալ ընկերությունում որպես վարորդ է աշխատում։