Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան տեղադրելու նախաձեռնության շուրջ կոնսենսուս չկա նաև ավագանու «Ելք»-ում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Երկիր Ծիրանի» խմբակցությունը պատրաստվում է ավագանու հաջորդ նիստին հանդես գալ նախաձեռնությամբ՝ առաջարկելով Մյասնիկյան արձանի մոտակայքում հուշարձան տեղադրել՝ նվիրված 2008-ի Մարտի 1-ի ողբերգության հետևանքով սպանված 10 զոհի հիշատակին։ Հուշարձան տեղադրելու այդ նախաձեռնությանը ՀՀԿ-ն արդեն դեմ է արտահայտվել։ Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան տեղադրելու նախաձեռնության շուրջ, պարզվում է, կոնսենսուս չկա նաև ավագանու «Ելք» խմբակցությունում։

Մեր տեղեկություններով՝ նախաձեռնությանը կտրականապես դեմ են հատկապես դաշինքի մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության անդամները։ Նրանց պնդմամբ՝ նախաձեռնության հիմնավորման մեջ չկան հստակ ձևակերպումներ։

Ավելին՝ ներկայացված ձևակերպումներով փորձ է արվում նսեմացնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դերն ու մասնակցությունը մեղսակցությունը Մարտի 1-ի սպանդին»։

Տեսանյութեր

Լրահոս