Երևանում քաղաքացին մնացել է վերելակի մեջ, նրա ինքնազգացողությունը վատացել է
Մարտի 12-ին՝ ժամը 08:23-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շերամի փողոցի թիվ 115 շենքի վերելակը խափանվել է քաղաքացին (ինքնազգացողությունը վատացել է) մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1958 թ. ծնված Շ. Պ.-ին դուրս են բերել վերելակից: