
Ինչո՞ւմ է մեղադրվում «Մանուշակ» մանկապարտեզում մանկահասակ երեխային պատանդ վերցրած անձը. իրավական գնահատականները հստակեցվել են

Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում 2017 թվականի հոկտեմբերի 30-ին 3-ամյա երեխայի պատանդ վերցրած գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ տրված իրավական գնահատականները հստակեցվել են:
168.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը նշեց, որ Արգամ Հովիկյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով, 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 113 հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 4-րդ մասով: Նա նաև ասաց, որ նախաքննությունն ավարտական փուլում է: