
Հանցագործները Այրում-Ջիլիզա մաքսակետով փախել են Վրաստան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ««Փաստի» տեղեկություններով, Թուֆենկյան հյուրանոցի մոտ սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող ալավերդցիներ Ռաֆիկ Խաչատրյանը, Ալբերտ Բլբուլյանը և Արմեն Կարադավիդովը Այրում-Ջիլիզա մաքսակետով փախել են Վրաստան:
Ամենայն հավանականությամբ, նրանք հասցրել են սահմանն անցնել մինչև ոստիկանության կողմից իրենց նկատմամբ հետախուզում հայտարարելը: Մեր տվյալներով՝ հանցագործների ավտոմեքենան հայտնաբերվել է Լոռու մարզի Ջիլիզայի անտառներում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։