Որքան գումար է ծախսել իշխանությունը «Հայաստան-Սփյուռք» համաժողովի անցկացման համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Հայաստան-Սփյուռք» եռօրյա համաժողովի կազմակերպման և անցկացման համար իշխանությունները ՀՀ պետական բյուջեից ծախսել են 80 մլն դրամ կամ ավելի քան 160 հազար դոլար: Այս գումարը հիմնականում ծախսվել է տեխնիկական միջոցների վարձակալության, ձևավորման, տպագրական նյութերի պատրաստման, «Փարավոն» ռեստորանում մասնակիցների ընդունելության և այլ նման նպատակներով:

Իսկ ահա Հայաստան այցելելու, և այստեղ իրենց կեցության ծախսերը՝ ավիատոմս, հյուրանոցի ամրագրում, սնունդ և այլն, պատվիրակները հոգացել են սեփական միջոցներով:

Միայն թե, դժվար է ասել, ի՞նչ կհիշվի այս համաժողովից, եթե ամեն ինչ ելույթների մակարդակից այն կողմ չի գնում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս