Բաժիններ՝

«Փա′ռք ու պատիվ բոլոր այն Քաջերին, ովքեր ծառայել են Հայաստանի Հանրապետությանը». Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Հայաստանի Հանրապետության Անկախության 26-րդ տարեդարձն է։ Մեր հայրենիքը մի ամրոցի չափ է մնացել՝ պարիսպների փոխարեն լեռներով շրջապատված։Մենք բոլորս ծառա ու ենթակա ենք մեր Հայրենիքին։ Հենց Նրա′ն պետք է անձնվեր ծառայենք։ Հենց Նրա′ կանչին ենք պարտավոր առաջինը ենթարկվել։


Այսօր ընդգծված ուզում եմ շնորհավորել բոլոր այն Հայորդիներին, որոնք Արցախյան պատերազմից, բանակաշինության ծանր տարիներից մինչև այսօր համեստ ու լռելյայն մարտական գործողությունների կիզակետում են եղել: Նրանք են արիության, նվիրումի և հայի հավերժական արժեքների կրողը։ Նրանք ապրել են մեր բերդ-ամրոցի գրված և չգրված օրենքներով․․․ և կերտելով Հայաստանի անկախությունը՝ պաշտպանել ու պահպանել են այն։

Փա′ռք ու պատիվ բոլոր այն Քաջերին, ովքեր ծառայել են Հայաստանի Հանրապետությանը, և առաջնահերթորեն նրանց, ովքեր հանուն նրա փրկության իրենց կյանքն են զոհաբերել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս