Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։

Նարինե Թուխիկյանին սպառնալիքներ հնչեցնելու դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանին սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ մամուլում արված հայտարարությունների հիման վրա ոստիկանությունում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից մեր հարցին ի պատասխան ասաց, որ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:
Հիշեցնենք, որ բացի մամուլի հրապարակումներից ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը սեպտեմբերի 12-ին դիմել էր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին սույն թվականի սեպտեմբերի 9-ին «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում՝ «Հայելու առաջ» հաղորդաշարում Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի հնչեցրած հայտարարության վերաբերյալ։ Վերջինս հայտնել է, որ օգոստոսի 3-ին ստացել է սպառնալիքներ որպես փոխգնդապետ Մնացականյան կամ Մանուկյան ներկայացած անձի կողմից՝ կապված թանգարանում կազմակերպված «Խավարում» խորագրով ցուցադրության հետ, որը նվիրված էր բոլշևիկյան բռնաճնշումներին զոհ դարձած հայերի հիշատակին»։