Հետախուզվողը հայտնաբերվել և ՌԴ Ադիգեյի Հանրապետությունից տեղափոխվել է Հայաստան:
ՀՀ ՊՆ N զորամասի ավտոծառայության պետը հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ ավտոբենզինի ու դիզվառելիքի յուրացման մեղադրանքով։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Սառնաղբյուր» Օրվա կարգավորիչ ջրամբարի լվացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 3-ին ժամը 10.00-18:00 կդադարեցվի Եղեգնաձոր քաղաքի՝ Շահումյան փողոցի, Արսենյան փող. 2, 4, 5, 31, Նարեկացի փող. 3, 6, Մոմիկի փող. 2, 4, 6, Սպանդարյան փող. 2 համարների և թիվ 2 դպրոցի ջրամատակարարումը:
Բացահայտումներ ճանապարհներին. անսթափ վարորդներ, թաղանթապատված հողմապակիներ և ավելին:
Շատ եմ սիրում Ֆրունզիկ Մկրտչյանին, ում հիանալի դերասան եմ համարում: Կարծում եմ, որ դերասաններն առանձին ազգություն են:
Հոկտեմբերի 2-ին, ժամը 14:36-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Արﬔնիա» բժշկական կենտրոնում հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ﬕջադեպի առնչությամբ կատարվում է նախաքննություն:
«Կիբեռանվտանգության հետ կապված՝ իրականացվում են մի շարք միջոցառումներ, որոնք նպաստում են համացանցից օգտվելն առավել անվտանգ դարձնելուն: Կանխարգելման նպատակով հիմնականում իրազեկման աշխատանքներ են կատարվում, որ քաղաքացիները տեղյակ լինեն, թե ինչպես օգտվել, ինչ անել հանցագործների զոհ չդառնալու համար»,-ասաց Վահագն Հարությունյանը:
Արդեն 16 տարի է՝ Վերգուշ Մուրադյանի երեխաներն իրենց ընտանիքների հետ Ռուսաստանում են: 16 տարի է տարեց կինն ապրում է երեխաների ու թոռների կարոտով:
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը ճշտում է Լաս Վեգասում տեղի ունեցած բռնության դեպքերի հետևանքով տուժածների թվում հայերի և ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկությունները:
Նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյորնը Հայոց ցեղասպանության օրերին նվիրվել է հայ ժողովրդին ծառայելու գործին: Իմանալով հայերի տառապանքների մասին՝ նա գնացել է Մուշ՝ միաժամանակ օգնելով նաև շրջակայքի հայությանը: Խնամել և բժշկել է որբերին, փրկել է բազմաթիվ կանանց և երեխաների կյանքեր: Մանկատուն է հիմնել նաև Ալեքսանդրապոլում՝ ներկայիս Գյումրիում:
Հոկտեմբերի 2-ին, ժամը 15:38-ին ահազանգ է ստացվել, որ Քարաշեն-Տեղ գյուղերի ավտոճանապարհի 4-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտունու նորակառույց հիվանդանոցում շուտով կտեղադրվի վերելակ, իսկ սահմանափակ կարողությամբ մարդկանց համար կկառուցվեն թեքահարթակներ:
33-ամյա քաղաքացին որոնվում է որպես անհետ կորած։
Բժշկական հետազոտման ժամանակ հիվանդասենյակ է մուտք գործել զինված անձ և կրակոցներ արձակել՝ փորձելով պայմաններ ստեղծել դատապարտյալի փախուստի համար։ Զինված անձը ՔԿՀ աշխատակիցների կողմից վնասազերծվել է, որի ընթացքում դատապարտյալը հափշտակել է ՔԿՀ աշխատակիցներից մեկին ամրակցված ատրճանակը, կրակոցներ արձակել նրանց ուղղությամբ՝ փորձելով դիմել փախուստի։ Դատապարտյալը վնասազերծվել է բժշկական կենտրոնի մուտքի մոտ, փախուստը՝ կանխվել։
Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հոկտեմբերի 2-ին թիվ 1 տուն-ինտերնատում մասնակցել են երկու տարեց զույգի հարսանեկան արարողությանը:
Հաշվի առնելով բազմաթիվ հարցումները ներկայացնում ենք այն պատգամավորների ցանկը, որոնք «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով սահմանված կարգով դիմել և ստանում են Երևան քաղաքում բնակարանի վարձին համարժեք փոխհատուցում.
Հայտնաբերում է ոստիկանությունը. անսթափ վարորդներ, ժամկետանց ԱՊՊԱ-ներ, թաղանթապատված հողմապակիներ, փոխարինված համարանիշներ:
Երևանի բնակիչ 34-ամյա Էդվարդ Թորոսյանը որոնվում է որպես անհետ կորած։
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, ինքնաձիգով զինված քաղաքացին մտել է «Արմենիա» բժշկական կենտրոն, ուր բուժում է ստանում կալանավորված մի քաղաքացի, և անկանոն կրակոցներ արձակել:
Հայաստանի ոստիկանության աշխատակիցները վնասազերծել են «Արմենիա» բժշկական կենտրոնում ինքնաձիգից կրակոցներ արձակած անձին:
Ժամը 13։30-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ Արտակարգ իրավիճակների նախարարության վարչական շենքի հարևանությամբ բախվել են Lexus մակնիշի 99 MA 799 համարանիշի և Hyundai մակնիշի պարսկական համարանիշներով ավտոմեքենաները։
Հոկտեմբերի 2-ին, ժամը 13:08-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շիրակի փողոցի տներից մեկի բակում 3 կիլոգրամանոց գազի բալոնից առկա է արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Հոկտեմբերի 3-4-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հոկտեմբերի 2-ին, ժամը 11:53-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան սահել է դեպի ձորակը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Վանաձորի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Մատինյանն այսօր Վանաձորում կազմակերպված «Վանաձորի ավագանու ընտրություններից 1 տարի անց. դիտարկումներ և գնահատականներ» թեմայով քննարկման ժամանակ, դիմելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներին, ասաց, որ, եթե համամիտ չեն իրենց ընդունած որոշումների հետ, թող մասնակցեն նիստերին և դեմ քվեարկեն դրանց։
«Օրենքը մեզ հնարավորություն ընձեռում է՝ նիստեր իրականացնելու։ Իհարկե, ցանկալի կլիներ, որ մյուս խմբակցություններն էլ մասնակցեին նիստերին, սակայն, առայժմ ունենք այն, ինչ ունենք։ Նիստերը տեղի են ունենում, որոշումներն ընդունվում են։ Եթե մյուս խմբակցություններն էլ մասնակցեին, շատ ավելի արդյունավետ կլինեին այդ որոշումները։ Ես անձամբ զգում եմ այդ պակասը։ Բայց ամեն ինչ իր կարգով գնում է, օրենքը թույլ է տալիս։ Օրենքում կան երկիմաստ կետեր, որոնց հիման վրա «Լուսավոր Հայաստանը» դիմել է դատարան, դատարանը որոշումը կընդունի, ամեն ինչ կպարզաբանվի»,- մասնավորապես ասաց Մատինյանը։
Վրաց հոգեւորական, երեց Իլիա Ճիղլաձեն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է սեպտեմբերի 30-ին Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած իրադարձություններին, որոնց մեջ հոգեւորականը մեղադրում է Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանին:
«4 մլն բնակչություն ունենալ, իհարկե, հնարավոր է։ Իրականացվել են համապատասխան վերլուծություններ, հաշվարկներ: Բացառապես միայն մեր բնական հավելաճի հաշվին այդ ցուցանիշն ապահովելը շատ ռիսկային է, քանի որ միգրացիոն հոսքերն աշխարհում բավականին ինտենսվացել են, և այս իմաստով ՀՀ բնակչության ավելի բարձր ցուցանիշների հասնելու համար պետք է ունենալ մեխանիկական ներհոսք, այսինքն՝ հայրենադարձություն»: