Իշխանության վերնախավում նորից ակտիվացել են քննարկումները մեկ ուժեղ, միասնական Քննչական կոմիտե ստեղծելու մասին։ Բանն այն է, որ երկրում սպասվող կադրային, կառուցվածքային փոփոխություններին ընդառաջ հնարավոր է քննչականները ևս միավորվեն ՔԿ-ի կազմում։ Խոսքը, մասնավորապես, ՊԵԿ-ի և ՀՔԾ-ի քննչականների միավորման մասին է, որոնք առաջին փուլում չմիավորվեցին՝ տարբեր պատճառներով։ Դա նշանակում է, որ միայն ԱԱԾ-ն կպահպանի իր քննչական կառույցը:
«Կադրերն էլ, ուղիղ եթերներն էլ կան, կարող եք նայել։ Մի պահ է դա տեղի ունեցել, որտեղ հարվածողները եղել են հայ, ծեծվողները եղել են հայ։ Հիմնականում առաջնագծում եղել են հայ ոստիկանները՝ մեր Ախալքալաքի ոստիկանները»:
Հոկտեմբերի 4-ի առավոտյան տեղացած թաց ձյան պատճառով հոսանքազրկվել են Գեղարքունիքի մարզի Գեղարքունիք, Լանջաղբյուր, Սարուխան, Գանձակ, Կարմիրգյուղ, Ծաղկաշեն գյուղերը եւ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասը:
Հոկտեմբերի 2-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում տեղի ունեցած կրակոցները կքննվեն ՀՀ քննչական կոմիտեի հատուկ կարևորագույն գործերով վարչությունում:
Որդին, կասկածներ ունենալով մոր և իր մտերիմի միջև արտաամուսնական կապի մեջ, վերջինիս դանակահարել է:
Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, գիշերը ժամը 01։00-ից 01։30-ն ընկած ժամանակահատվածում «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացավ Նորագավիթ 8-րդ փողոցի բնակիչ՝ 48-ամյա Սամվել Ավագյանը։
Ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 3-ին Ալավերդի քաղաքի բժշկական կենտրոններից մեկում հայտնաբերվել է սեպտեմբերի 12-ից ՀՀ քրեական օրենգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերի մեղադրանքով (Մարդուն առևանգելը) հետախուզվող, 1982 թ. ծնված Վահե Բ.-ն:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 4-ի առավոտյան Գորիս-Սիսիան և Շուռնուխ-Կապան ավտոճանապարհներին ձյուն է տեղացել:
Գավառ քաղաքում եւ շրջակա գյուղական համայնքներում հոկտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերային ժամերից տեղումներ են թափվում թաց ձյան տեսքով:
Հոկտեմբերի 2-ին ժամը 18:50-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի բնակիչ 1987թ. ծնված Ա. Մ-ն, վարելով «ՎԱԶ-2101» ավտոմեքենան, Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել նույն քաղաքի բնակիչ 1967թ. ծնված Կ.Պ-ի վարած «ՎԱԶ-2121» ավտոմեքենային:
3-ամյա քաղաքացին որոնվում է որպես անհետ կորած։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 04-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
Ըստ Սամվել Սարգսյանի, իր և համագյուղացի Հենրիկ Ավագյանի միջև առկա են եղել քաղաքացիաիրավական հարաբերություններ, որոնց կապակցությամբ դատարանում առկա են քաղաքացիական գործեր, սակայն մինչև դեպքը՝ 2015թ մայիսի 20-ը, իրենց միջև այդ վեճերն արդեն իսկ ավարտված են եղել և առկա են համապատասխան վճիռներ:
Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը թանկարժեք մետաղադրամների ու գեղանկարների հավաքածու ունի, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել սոցփաթեթի շահառուների բժշկական օգնության և սպասարկման նոր կարգը։ Այդ նպատակով Առողջապահության նախարարությունը սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք է բերել առողջության ապահովագրության պայմանագրեր:
Մեղադրողն իր ռեպլիկում հայտարարեց, որ գործում առկա են տվյալներ, որ վաղեմության ժամկետն անցած չէ: Մասնավորապես, ըստ գործում առկա փաստաթղթի, Կալաշովը Ֆրանսիայում որպես մեղադրյալ է ներգրավվել «չարագործների խմբի կողմից» գողացված իրերը թաքցնելու, փողերի լվացման գործով, նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:
Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 04:02-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան գյուղի մոտակայքում ավտոմեքենան մերկասառույցի պատճառով արգելափակվել է ճամփեզրին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դասասենյակները նավթի վառարաններով են տաքացվում, իսկ ճաշարանը, սանհանգույցն ու բուժկետը` էլեկտրական սալիկներով: Հեղուկ վառելիք են հատկացնում նաեւ մարզասրահին: Տնօրենն անկեղծացավ` տաքացնել դպրոցը չի հաջողվում:
«Թերեւս այս նորամուծությամբ է պայմանավորված որոշ պատգամավորների «բարոյական հետողորմյան»։ Օրինակ՝ երեկ Վարդան Ղուկասյանը հայտարարեց, թե ինքը հետ է վերցրել դիմումը եւ ամոթի զգացում ունի»:
«ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի` Սոթքի ոսկու հանքից մոտ 500 կգ ոսկի է անհետացել. սա բացահայտվել է ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության (խոսքը ներկայիս բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի մասին է) ստուգումների արդյունքում:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ «Զվարթնոց» օդանավակայանով երկրից մեկնել է 933 հազար 384 քաղաքացի եւ ժամանել 922 հազար 910-ը: Իսկ ահա Գյումրիի «Շիրակ» օդանավակայանով մեկնել է 33 հազար 713 հոգի, ժամանել՝ 32 հազար 176-ը: Նկատենք, որ նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ-ից հեռացած ու չվերադարձած քաղաքացիների թիվն ավելի շատ էր՝ 26 հազար 681:
Աշունը եկել է, հարսանիքների սեզոնը՝ բացվել, եւ իշխանական էլիտան աչք չի բացում քեֆ-ուրախություններից: Հոկտեմբերի 2-ին «Ֆլորենս» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել եւս մեկ էլիտար հարսանիք․ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի որդին ամուսնացել է Սամվել Կարապետյանի քրոջ դստեր հետ:
Գրիպի հերթական սեզոնը մոտենում է: Արդեն ընթացիկ հոկտեմբերի կեսին այն կհամարվի բացված:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Չարժե բոլոր պարտականությունները դնել սեփական ուսերին: Թույլ տվեք տղամարդուն հոգ տանել ձեր մասին՝ տանել ծանր պայուսակը, նորոգել լոգասենյակի ծորակը և բանկային հաշիվները վճարել: Մի փորձեք ձեր տղամարդու համար մայր լինել, թույլ տվեք նրան ինքնադրսևորվել:
ՀՀ Ոստիկանության ճանապարհային ոստիկանության ծառայողները կանգնեցրել են Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի վարած ավտոմեքենան և հայտարարելով, որ նա գերազանցել է սահմանված արագությունը, նրան 7000 ՀՀ դրամով տուգանելու որոշում են կայացրել:
Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 1 922 183 մարդ, որը 24 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
Մոտ մեկ ժամ առաջ Նորագավիթում հրազենային վիրավորում ստացած անձը Սարգիս Ա.-ն է:
Հոկտեմբերի 3-ին, ժամը 18:48-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 10 հասցեում գտնվող Եվրոպական համալսարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: