Քաղաքացիական հագուստներով անհայտ անձինք քարերով հարվածել, ապա էլեկտրահարել են «Շանթ» հեռուստաընկերության լրագրող Արտակ Խուլյանին
Վարչապետ Սերժ Սարգսյանի և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այսօրվա կարճատև հանդիպմամբ չի հաջողվել կանխել լարվածության խորացումը:
Քիչ առաջ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Էրեբունի համայնքում ծեծի է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության մեր գործընկեր Արտակ Խուլյանը:
Տեղեկությունները ճշտելու նպատակով 168.am-ը կապ հաստատեց Արտակ Խուլյանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը: Արտակ Խուլյանը բռնության է ենթարկվել Էրեբունի համայնքում՝ տեղում կազմակերպված բողոքի ակցիաները լուսաբանելու ընթացքում: Քաղաքացիական հագուստներով անհայտ անձինք քարերով հարվածել, ապա էլեկտրահարել են լրագրողին: