
Պետք է զգոն լինենք, խուսափենք բախումներից, սադրիչներից. Հայաստանի երգչախմբային ընկերություն

Հայաստանի երգչախմբային ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը հանդես է եկել երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Մեր ժողովրդի պատմության քառուղիներում հաղթահարել ենք շատ դժվարույթուններ, բայց արդեն 10 օր է, որ քաղաքամայր Երևանը, նաև հանրապետությունը ցնցումների մեջ են։ Խաթարվել է մեր ժողովրդի բնականոն կյանքը։
Հանրապետության նախագահն ու վարչապետը Նիկոլ Փաշինյանին առաջարկում են երկխոսության նստել սեղանի շուրջ։ Անհրաժեշտ է հարգել մեր երկրի հեղինակությունը։ Արդեն աշխարհն է հետևում մեր երկրում կատարվող անկառավարելի վիճակին։ Պետք է զգոն լինենք, խուսափենք բախումներից, սադրիչներից և մեր արտաքին թշնամուն չուրախացնենք մեր երկրում տիրող իրավիճակով։
Երկու օրից նշում ենք Մեծ եղեռնի 103-րդ տարելիցը։ Մեր հարգանքի տուրքը պետք է բերենք մեր նահատակներին, խոնարհվենք Եղեռնի հուշարձանի առջև։ Խոհեմություն, իմաստնություն և խաղաղություն եմ մաղթում մեր երկրին ու ժողորդին»,- ասված է հայտարարության մեջ։