Բաժիններ՝

Մանե Թանդիլյանն ու Գևորգ Գորգիսյանն այցելել են Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Մանե Թանդիլյանն ու Գևորգ Գորգիսյանն այցելել են ոստիկանության Շենգավիթի բաժանմունք, որտեղ տեսակցել են ձերբակալված պատգամավորներ Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին:

«Տեսակցեցինք Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին, իրենց հետ ամեն ինչ կարգին է, կատարվում է քննչական գործողություն: Այս կապակցությամբ հանդես կգանք հայտարարությամբ»,- ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Մանե Թանդիլյանը:

Արարատ Միրզոյանը փոխանցել է, որ իր տրամադրությունը բարձր է և ամեն ինչ կարգին է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30