Կույրերի միավորմանը հատկացվեց 51 մլն դրամ
«Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների ՀԿ ընկերություններին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու նպատակով կառավարությունն ընդունեց համապատասխան որոշում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ ըստ այդմ նախատեսվում է կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 51 մլն դրամ:
«Միջոցներն ուղղվում են կազմակերպության անդամ հանդիսացող` աշխատողների միջին ցուցակային թվի առնվազն 50 տոկոս տեսողությունից հաշմանդամ ունեցող ընկերությունների կանոնադրական գործունեության իրականացման արդյունքում վճարված ավելացված արժեքի հարկի և եկամտային հարկի գծով վճարված գումարները փոխհատուցելու նպատակով»,- վարչապետ Կարեն Կարապետյանը: