
23-ամյա աղջիկը մոր հետ վիճաբանությունից հետո ինքնասպանության փորձ է կատարել

Այս գիշեր Աշտարակի կամրջից երիտասարդ աղջիկ է ցած նետվել՝ ընկնելով Քասախի Կիրճը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ 23-ամյա աղջիկը ինքնասպանության փորձ է կատարել մոր հետ վիճաբանությունից հետո: Աղջիկը կենցաղային հարցերի շուրջ վիճել է մոր հետ, որից հետո տանից գնացել է, իսկ ժամեր անց էլ Աշտարակի կամրջից ցած է նետվել:
Բարեբախտաբար նա ողջ է մնացել և ներկայումս գտնվում է հիվանդանոցում: