ՀՀ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
ՀՀ տարածքում մարտի 8-ի ժամը 10:00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Վրաստանի ներքին գործերի նախարարության ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
Մարտի 9-ին, 10-ի գիշերը ՀՀ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 8-ին, 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նախարարությունը բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։