««Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` Ազգային անվտանգության ծառայությունն ավարտել է քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի եւ Արամ Վարդանյանի` Վստրեչի Ապերի դեմ մահափորձ ծրագրելու առթիվ հարուցված քրեական գործը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 11-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Գյումրու լոկոմոտիվային դեպոյում պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի գումարներ խարդախությամբ հափշտակելու եւ փաստաթղթեր կեղծելու առերեւույթ հանցագործությունների դեպքերի առթիվ:
Ապրիլի 11-ին` ժամը 06:25-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 25 հասցեում գտնվող «Իմեքս Գրուպ» ՍՊԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«ԱԺ-ում հիմա էլ պատրաստվում են խորհրդարանական լսումներ կազմակերպել Խղճի ազատության մասին օրենքի նախագծի վերաբերյալ, որը ներկայացրել է կառավարությունը:
Ապրիլի 10-ին՝ ժամը 17:56-ին, ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի ցուցանակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախագահի երդմնակալությունից հետո Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում տրված պետական ընդունելությանը ապրիլի 9-ին մոտ 500-600 հյուր է եղել։
«Փաստ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարության կողմից մշակվել է մի նախագիծ, որն էականորեն կթեթևացնի իրավաբանական անձ հանդիսացող քաղաքացիների գործունեությունը:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանին նախորդ տարի 400 հազար ԱՄՆ դոլար են նվիրել, ինչի մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2017 թ. տարեկան հայտարարագրից:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ ապրիլի 11-ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
2018 թվականին ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի պատվիրատվությամբ նախատեսվում է մշակել ՀՀ Սյունիքի մարզի 8 խոշորացված համայնքների (138 բնակավայր) տարածքները ներառող 8 համակցված տարածական պլանավորման փաստաթուղթ և ՀՀ Արարատի մարզի 95 համայնքների տարածքները ներառող 9 համակցված տարածական պլանավորման փաստաթուղթ:
Այսօր՝ ապրիլի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Մարաղայում իրականացվել է դաժան ոճրագործություն, որը կատարվել է էթնիկ զտումների և Արցախն առանց հայերի բռնազավթելու քաղաքականության հիման վրա:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության դեռևս 2017-ի տարեվերջից մեկնարկած բարեփոխումները նպատակ ունեն հնարավորինս կանխարգելել տարեցների՝ շուրջօրյա խնամքի հաստատություններ ուղեգրումը:
Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 22-ին Նյու Յորքի Թայմ Սքուեր հրապարակում տեղի է ունենալու հիշատակի արարողություն, որին մասնակցելու է նաև օպերային հայտնի երգիչ Էլի Բերբերյանը:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ապրիլի 10-ին ընդունել է «The HALO Trust» ոչ կառավարական կազմակերպության արցախյան ծրագրի ղեկավար Մայքլ Նյուտոնին։
«Վեոլիա ջուրը» միանգամից ամբողջ հանրապետությունը վերցրել է, և նորմալ է, որ առաջին տարին դժվարություններ լինեն, մինչև այդ մարդիկ կարողանան ամբողջ համակարգը բերել այն վիճակին, որը պահանջվում է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը։
ՃՈ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 142 տրանսպորտային միջոց։
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են ավտոլվացման կետում երկու երիտասարդի դանակահարության հանգամանքները։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 70-ամյա կինը մահացել է ոչ թե սիրտ-թոքային անբավարարության հետևանքով, այլ դարձել է բռնության զոհ։
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ահազանգում է Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքով աշխատող հայ քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից ճնշումների մասին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է Երևանի բնակչուհու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 26-ամյա երիտասարդի:
Այս օրերին Երևան քաղաքի վարչական տարածքում անցկացվում են հավաքներ և երթեր, որոնց ընթացքում խախտվում են հավաքների ազատության մասին օրենսդրության պահանջները:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության գլխավոր հարկային տեսուչ Անդրանիկ Հովհաննիսյանն անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ չի կատարել իր ծառայողական պարտականությունները և անհատ ձեռնարկատեր Գարիկ Ուզունյանին հնարավորություն է ընձեռել տևական ժամանակ առանց համապատասխան հարկային հաշվառման զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ` հարկային մարմնից թաքցնելով այդ գործունեության արդյունքում ստացված եկամուտները:
Ապրիլի 10-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության ու փրկարար ծառայության աշխատակիցները հանդիպեցին «Դալմա մոլ» առևտրի կենտրոնի տնօրինության հետ:
Արմինե Մանուկյանին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մալաթիայի քրեական հետախույզները հայտնաբերել են մայրաքաղաքի Տիչինայի փողոցում ու բերման ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին։
Երևանի Հյուսիսային պողոտայի «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում տեղի ունեցած պայթյունից տուժած 8-ամյա Ռուբինա Մարկոսյանն ու նրա եղբայրը`6-ամյա Ռուդոլֆ Մարկոսյանը շարունակում են գտնվել «Սբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում` բժիշկների հսկողության ներքո:
2018 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 173 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ:
Հայաստանը քայլ առ քայլ աշխարհին ապացուցում է, որ աշխարհի լավագույն գինեգործներից է: Նախորդ 12 ամսում երկրից 2 մլն 711.5 հազար լիտր գինի է արտահանվել:
Ապրիլի 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: