
Էդմոն Մարուքյանն ահազանգեց ՌԴ-ում հայաստանցի վարորդների նկատմամբ ճնշումների մասին

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն ահազանգում է Ռուսաստանում հայկական վարորդական իրավունքով աշխատող հայ քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից ճնշումների մասին: Հայտարարություների ժամին Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագիրը ծառայությունների, աշխատուժի, կապիտալի ազատ տեղաշարժի մասին էր:
«Եվրասիական տնտեսական միության մասին համաձայնագիրը սահմանում է, որ միության անդամ երկրի քաղաքացիները միության անդամ մյուս երկրներում կարող են ազատ տեղաշարժվել և աշխատել իրենց ազգային փաստաթղթերով: Սակայն մենք մի քանի օր է զանգեր ենք ստանում Ռուսաստանի տարբեր քաղաքացներից, որ ոստիկանները հայ վարորդներին ստիպում են գնալ, քննություն հանձնել և ռուսական վարորդական իրավունք ստանալ: Սա Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի խախտում է»,- նշեց Մարուքյանը:
Նա կառավարությանը կոչ արեց կապ հաստատել ռուս գործընկերների հետ և բարձրաձայնել խնդրի մասին