Բաժիններ՝

Նիկոլը վաղը հայտարարեց ոչ աշխատանքային օր

«Լրացել է վարչապետի ընտրությունների երկրորդ փուլի թեկնածուների առաջադրման ժամկետը, և այս պահի դրությամբ առաջադրված է մեկ թեկնածու, ում դուք եք առաջադրել:

Վաղը 12:00-ին ԱԺ-ում սկսվում է վարչապետի ընտրությունը»,- Հանրապետության հրապարակում հայտարարեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Ես ուզում եմ ասել, որ արդեն իսկ պաշտոնական հավաստիացում եմ ստացել, որ ժողովրդի թեկնածուի օգտին քվեարկելու են ՀՅԴ-ն, Ելքը, Ծառուկյան դաշինք խմբակցությունը և ՀՀԿ մի շարք պատգամավորներ: Այսինքն՝ ունենք 95 տոկոս հավանականություն, որ վաղը ձեր առաջարկած թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ»,- հայտարարեց Փաշինյանը:

Նա նշեց, որ վաղը գործադուլ ու դասադուլ չեն անում, ուղղակի ինքը վաղը հայտարարում է ոչ աշխատանքային օր: Նա մարդկանց կոչ արեց ժամը 11:00-ից հավաքվել Հանրապետության հրապարակում:

Փաշինյանը հավելեց, որ վաղը Հայաստանի դարակազմիկ հաղթանակն ենք նշելու:

Նա հավելեց, որ ուզում է մի գաղտնիք բացել՝ ճանապարհին Սերժ Թանկյանին համոզել է մշտական բնակության գալ Հայաստան: Եվ Թանկյանը խոստացել է, որ կմտածի այդ մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս