«Մեզ՝ հայերիս, հարիր չէ եղբայրասպանությունը». Վահրամ Բաղդասարյան
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ցավակցական հաղորդագրություն է տարածել, որում ասված է.
«Խորապես վշտացած ենք Էջմիածնի ԵԿՄ տարածքային բաժանմունքի փոխնախագահ
Նվեր Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ: Նման երևույթները ստվերում են
մեր երկրի հեղինակությունը, մեզ՝ հայերիս, հարիր չէ եղբայրասպանությունը:
Խստորեն դատապարտում ենք նման երևույթները:
Ցավակցում ենք սիրելի Նվեր Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, ընկերներին,
հարազատներին, բարեկամներին, ԵԿՄ ընկերներին ու գործընկերներին: Մեր
երկրում նման երևույթները պետք է արմատախիլ արվեն»: