Բաժիններ՝

Մոլեռանդները 20-րդ դարասկզբին չխնայեցին անգամ հայ մարզիկներին

1915 թվականի մեծագույն արհավիրքներից մեկին` Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած հասարակական, քաղաքական եւ մշակութային գործիչների շարքում էին նաեւ հայ մարզաշխարհի ներկայացուցիչները:

Արդեն ծանոթ լինելով եվրոպական կրթական ավանդույթներին ու սկզբունքներին` Արեւմտյան Հայաստանում մեծ վերելք է ապրել մարզական կյանքը: Բավական է ասել, որ Կոստանդնուպոլսից մինչևՎան, Տրապիզոնից մինչև Ադանա հայկական տասնյակ մարզական ակումբներ ու սկաուտական կազմակերպություններ էին ի հայտ եկել:

Օլիմպիական խաղերին Օսմանյան կայսրության մասնակցության պատմության մեջ առաջին անգամ երկու հայ մարզիկ` Վահան Փափազյանն ու Մկրտիչ Մկրյանը Ստոկհոլմի 1912 թ. հինգերորդ միջազգային օլիմպիական խաղերում ներկայացրեցին Օսմանյան Թուրքիան: Շատ հայկական թիմեր ու անհատներ պարբերաբար հաղթանակներ էին տանում և ռեկորդներ սահմանում տեղական ու միջազգային մրցաշարերում:

1911-1914 թթ. անցկացվեցին չորս «Հայկական օլիմպիական խաղեր»` մասնակցությամբ բոլոր հայկական մարզական ակումբների: Մրցույթների հաղթողները պարգևատրվեցին արծաթե մեդալներով:

Հայկական առանձին ֆուտբոլային լիգայի ստեղծման գաղափարը չիրագործվեց Առաջին համաշխարհային պատերազմի և այդ ընթացքում հայերի դեմ իրագործված եղեռնի պատճառով, որի ընթացքում հայ մարզիկները եւս զոհ գնացին 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս