Բաժիններ՝

Հրդեհ Երևանում. մեկնել է երկու մարտական հաշվարկ

Ապրիլի 24-ին, ժամը 18:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Գուրգեն Մահարու փողոցի տներից մեկի տանիքում:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ այրվում է թիվ 125 տան տանիքը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:06-ին, մարվել՝ 19:10-ին: Այրվել են տանիքի ծածկը և կառուցատարրերը (25 քմ):

Հրդեհի հետևանքով ծխախեղդ է եղել 40 թռչնազգի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս