Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը հետաքրքրվեց Էլեկտրաէներգիայի և գազի սակագների նվազման հնարավորության մասին։
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում չհերքեց, որ մտերիմ հարաբերություններ ունի քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի (Նորատուսցի Ալիկ) հետ:
Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հետաքրքրվեց, թե ե՞րբ է նախատեսվում կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացում։
Փոխվարչապետի խորհրդական Գեորգի Մուրադյանի նկատմամբ կայացված դատական վճիռը թմրանյութերի ապօրինի շրջանառության հոդվածով չէ:
«Ես խոսել եմ բժիշկների հետ, թե ինչ վիճակում է էս կալանավորը, ասել են` մի տասը օր չի ձգի: Ես Բանդուրյան Ալիկի հետ ընդհանրապես կապ չունեմ, ընդհանրապես շփված չկամ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը` անդրադառնալով քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի ((Նորատուսցի Ալիկ) համար երաշխավորագիրը ստորագրելու հանգամանքին:
Այսօր՝ հունիսի 7-ին, ՀՀ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրամաններ է ստորագրել:
Հունիսի 7-ին, ժամը 09:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Դսեղ գյուղ տանող ավտոճանապարհի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի հետևանքով կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:
Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ է նշանակվել Սաթենիկ Ասիլյանը:
Ապօրինի շինարարության և հողազավթումների կանխարգելման, ինչպես նաև ինքնակամ կառույցների հայտնաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակում շարունակում են պարբերական շրջայցերը մայրաքաղաքի վարչական շրջաններում:
Հունիսի 7-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար հետախուզում է հայտարարվել Էջմիածնի Մ. Խորենացի փողոցի բնակիչ, 1967 թ. ծնված Գրիգոր Ավետիսյանի նկատմամբ։
ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարության դրամական միջոցների անարդյունավետ օգտագործման դեպք է բացահայտել:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը «ցավալի» է որակում հիմնադրամում 326 մլն դրամի չարաշահման դեպքը:
Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ այսօր «Ժամանակ» օրաթերթում հրապարակված այն տեղեկությունը, թե «վերջերս հարցաքննվել է Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը», իրականությանը չի համապատասխանում:
Երևանի քաղաքապետարանի «Երևան Սիթի Տուր» պաշտոնական զբոսաշրջային երթուղով զբոսանք էր կազմակերպվել «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի աուտիզմով հիվանդ շուրջ 30 երեխաների համար:
Մայիսի 31-ին՝ ժամը 10:50-ին, ոստիկանության Սևանի բաժին ահազանգ էր ստացվել, որ Սևանի թերակղզում գտնվող «ՎԱԶ-2107»-ի սրահում դիակ կա։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը դիմում էր ներկայացրել ՀՀ Քննչական կոմիտե` նույն այդ հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանի գործողությունների հետ կապված:
Ապրիլի 23-ին, ժամը 18.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի ծակած կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 1972 թ. ծնված Նվեր Հովհաննիսյանը:
ՀՀ քննչական կոմիտեում հունիսի 6-ին, տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հունիսի 6-ին ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Իոս Դաումային:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, հայտարարություն է արել Հայաստանում գրանցված երկրաշարժերի վերաբերյալ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 7-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Հայաստանի Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք հունիսի 6-ին գրանցված երկրաշարժին հաջորդել է 9 հետցնցում, որոնցից յուրաքանչյուրի ուժգնությունը նախորդների համեմատությամբ եղել է ավելի ցածր:
Հունիսի 6-ին՝ ժամը 19:53-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ քաղաքացի Ս. Կ.-ն (ծնված 1961թ.) 2 օր առաջ դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել:
Հունիսի 6-ին՝ ժամը 19:52-ին, «911» ծառայությանը տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի «Հեշին» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 6-ին, ժամը 21:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նորաշեն թաղամասի 2-րդ շղթայի թիվ 33 շենքի 15-րդ հարկի բնակարաններից մեկում:
Հունիսի 7-ին՝ ժամը 05:59-ին, ահազանգ է ստացվել, որ «Չայնի» կոչվող ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել է բեռնատար ավտոմեքենային, կա արգելափակված տուժած. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 7-ին ժամը 09.00-14.00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի՝ Գետափնյա թիվ 1-ից-8 և Շահումյան փողոցների ջրամատակարարումը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 7-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի` Ալիխանյան եղբայրներ փող. 1-ից-6, Մարգարյան փող. 5, 7, Հալաբյան փող. 22-ից-38 (զույգ) համարների, «Կենտրոն» հեռուստաընկերության, Ֆիզիկայի ինստիտուտի, Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի ջրամատակարարումը:
«Ավրորա»-ի այս տարվա հերոս Սունիտա Քիշնանին մարդասիրական նախաձեռնության կողմից նման ճանաչումը մեծ ուժ է տալիս:
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը Սուրբ Կաթողիկե և Սուրբ Աննա եկեղեցու բակում կայացած ցույցի մասնակիցներին հրավիրել է հունիսի 7-ին այցելել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպում ունենալ իր ու եպիսկոպոսների հետ: