ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացրել վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր նշանակելու համար թեկնածություն առաջադրելու վերաբերյալ:
ՀՀ կառավարության 08.06.2018թ․ նիստում հաստատվել է Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատանք փնտրող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման ծրագիրի իրականացման կարգը։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 9-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունիսի 11-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Գործադիրը համաձայնություն է տվել Կոտայքի մարզի Հրազդան համայնքի հարավային թաղամասի Երևան-Սևան մայրուղուն հարող հողամասը անհատույց սեփականության իրավունքով «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ին նվիրաբերելուն:
Հայտնի ամերիկացի լուսանկարիչ, լրագրող, Vogue և W-magazine ամսագրերի մշտական հեղինակ Ադամ Կաց-Սինդինգն այս օրերին Հայաստանում էր: Հայտնի լուսանկարիչը հրավիրված ասուլիսի ընթացքում խոսում էր լուսանկարների ապօրինի օգտագործման մասին՝ ներկայացնելով, թե ինչպես է պետք պայքարել դրա դեմ:
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հունիսի 8-ին խորհրդակցություն է անցկացրել ոստիկանության արտաքին ծառայության ղեկավար կազմի հետ:
Նախարարը ուղիղ եթերում պարզաբանումներ է ներկայացրել:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» և «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծերին:
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Սևանի նստավայրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ:
Բարեկամության այգին գեղատեսիլ պուրակի կվերածվի` հանգստայան գոտիով, սրճարանով, կարուսելներով:
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ 2018 թ. մարտի 23-ի օրենքը, գործադիրն հաստատել է ՀՀ կառավարության աշխատակարգը, որով սահմանվել են կառավարության գործառույթների և լիազորությունների իրականացման ընթացակարգերը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ս.թ. հունիսի 11-ին՝ ժամը 01:00-ից մինչև 07:00-ն, թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ:
«Սարի թաղի» գործով ամբաստանյալներ Հրայր Իսախանյանի, Էդուարդ Զեյթունյանի, Հարություն Թորոսյանի և Անդրանիկ Քյոսեյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ միջնորդությունները դատավոր Աննա Դանիբեկյանը բավարարեց:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում դատավոր Արմեն Բեքթաշյանի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստից հետո ամբաստանյալների աջակիցները բողոքի ակցիա են կազմակերպել` միակողմանի փակելով Տիգրան Մեծ փողոտայի երթևեկությունը:
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանն այսօր հրաժեշտ է տվել Կոմիտեի աշխատակազմին, շնորհակալություն հայտնելով շուրջ հինգ տարվա համատեղ աշխատանքի համար: Նա հորդորել է քաղաքաշինական գերատեսչության աշխատակազմին, ուր գերիշխող են պրոֆեսիոնալները, սիրով և նվիրումով շարունակել կատարել իրենց պարտականությունները՝ սատարելով նոր կառավարությանը:
«Պայքարն ավարտված չէ». Արամ Մանուկյան
ՀՀ պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով ամբաստանյալ Արամ Մանուկյանը դատական նիստերի դահլիճից ազատ արձակվեց: Դատավոր Արշակ Վարդանյանը բավարարեց Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանի՝ իր պաշտպանյալին կալանքից ազատ արձակելու մասին միջնորդությունը՝ հաշվի առնելով Ազգային Ժողովի 9 պատգամավորների երաշխավորագրերը և նրա առողջական վիճակը:
Հունիսի 7-ին, ժամը 5.45-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1956 թ. ծնված Անահիտ Կ.-ն:
Հունիսի 8-ին, ժամը 14:04-ին «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մազմանյան փողոցի տներից մեկին հարակից շոգեբաղնիքում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է Հանրապետության տարածքում գործող տեսանկարահանող սարքերի ցանկը: 141 խաչմերուկում այս պահի դրությամբ գործում է 668 սարք, որից 533-ը անշարժ, 135-ը՝ շարժական:
Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազությունը մանրակրկիտ ուսումնասիրում է ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի կողմից ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունում իրականացված՝ 2016-2017թթ. ընթացքում պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման նկատմամբ վերահսկողության արդյունքները:
CNN-ի հաղորդավար Էնթոնի Բուրդենը, ով 2017 թվականին այցելել էր Հայաստան ու Արցախ, ինքնասպան է եղել:
Հունիսի 8-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խարհրդակցություն անցկացրեց ոստիկանության արտաքին ծառայության ղեկավար կազմի հետ:
Երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Խաչատրյանի վիրավորում ստանալու հանգամանքները:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Համլետ Հայրապետյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Եվրոպական ներդրումային բանկի, Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված մի շարք երկրների դեսպանների հետ միասին այցելել է քաղաքապետարանի ենթակայության համար 110 մանկապարտեզ, որն ընդգրկված է Երևանի էներգաարդյունավետության ծրագրում ներառված նախակրթարանների շարքում:
Հունիսի 8-ին, 11-13-ը շրջանների զգալի մասում, 9-10-ն առանձին շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է զինվորական ծառայության հետ կապված տարբեր պատրվակներով, խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության դեպք:
ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Արամ Հակոբյանը գրավի դիմաց ազատ արձակվի: