Պատահար Չիվա գյուղի «Հեշին» կոչվող տարածքում. կան տուժածներ
Հունիսի 6-ին՝ ժամը 19:52-ին, «911» ծառայությանը տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի «Հեշին» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «УАЗ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Ա., ծնված 1966թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40մ սահելով՝ բախվել ճամփեզրին:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն, իսկ ուղևոր՝ Վ. Դ.-ին (ծնված 1962թ.) փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով նույնպես հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: