Բաժիններ՝

Սևանում տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է. վրացի ամուսինները կալանավորվել են

Մայիսի 31-ին՝ ժամը 10:50-ին, ոստիկանության Սևանի բաժին ահազանգ էր ստացվել, որ Սևանի թերակղզում գտնվող «ՎԱԶ-2107»-ի սրահում դիակ կա։

Դեպքի վայր մեկնած քրեական հետախույզները պարզել էին, որ մահացածը Գյումրի քաղաքի բնակիչ, 26-ամյա Ժորա Մարտիրոսյանն է։ Դիակի զննությամբ՝ գլխին վնասվածքներ էին հայտնաբերվել։ Տարածքային նախաքննական մարմինը քրեական գործ հարուցեց՝ սպանության հատկանիշներով։

Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ձեռնարկած հետախուզական միջոցառումների ու քննչական գործողությունների արդյունքում պարզվել են կատարվածի մի շարք հանգամանքներ, ինչպես և հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձանց ինքնությունը։

Ոստիկանները հայտնաբերել ու վարույթն իրականացնող մարմին են ներկայացրել ազգությամբ վրացի ամուսինների, որոնց մեղադրանք է առաջադրվել։ Նրանք կալանավորվել են։

Որոշում է կայացվել մի հոգու որպես մեղադրայալ ներգրավվելու մասին և հայտարարվել է հետախուզում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930