Աղվան Հովսեփյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել
ՀՀ քննչական կոմիտեում հունիսի 6-ին, տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:
Նիստին մասնակցել են կոլեգիայի անդամները, ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։
Օրակարգում ընդգրկվել և քննարկվել է երկու հարց.
ՀՀ քննչական կոմիտեում 2017թ. ընթացքում կատարված ծառայողական քննությունների արդյունքների ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև 2017թ. ընթացքում քրեական գործերով հսկող դատախազների ցուցումների և որոշումների (այդ թվում՝ քննիչներին վարույթից հեռացնելու մասին որոշման), դրանց վերաբերյալ քննիչների գրավոր առարկությունների, քրեական գործերով քննչական բաժնի պետերի կողմից իրենց անմիջականորեն ենթակա քննիչներին տրված ցուցումները դատախազներին բողոքարկելու պրակտիկան: Նշված հարցերի ուսումնասիրությունն ու ամփոփումը նախատեսված է եղել ՀՀ քննչական կոմիտեի 2018 թվականի աշխատանքային ծրագրով։
Վերոնշյալ թեմաների վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել` ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, կարգապահական հանձնաժողովի նախագահ Ա.Ղամբարյանը, ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետ Գ.Նավասարդյանը, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ Գ.Մարկոսյանը:
Քննարկման արդյունքներով ՀՀ ՔԿ նախագահը տվել կոնկրետ հանձնարարականներ՝ արձանագրված խախտումները վերացնելու և նախաքննության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ։