Բաժիններ՝

Հայաստանում ավարտվեցին ռուսական ռազմակայանի և ՀՀ պաշտպանության նախարարության դիպուկահարների մրցումները

Հայաստանի ռուսական ռազմակայանի «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում ավարտվեց «Դրուժբայի» դիպուկազարկ հրացանով հատուկ մարտավարական պատրաստության առաջնությունը միավորման եւ Հայաստանի պաշտպանության նախարարության դիպուկահարների միջեւ:

Դիպուկահար զինծառայողները մասնակցեցին կրակային դիրքերի քողարկման առձեռն միջոցների օգտագործմամբ, ինչպես նաեւ բաց տեղանքում առանց բնական թաքստոցների առաջին առանց նշանափորձման կարակոցով թիրախների ոչնչացման մրցությանը:

Հատուկ ուշադրություն է նվիրվել քողարկմանը, մարտադաշտում գաղտնի տեղաշարժմանը եւ բարձրլեռնային տեղանքում կրակի վարման ձգաբանական պայմաններին: Հրաձգության ընթացքում զինծառայողները խոցել են պայմանական հակառակորդի շարժվող եւ առավելագույն հեռավորության վրա գտնվող թիրախները, վարել են դիպուկահարների մարտավարական մենամարտեր, կատարելագործել դիպուկահար զույգերի գործողությունները: Մրցումներն ավարտվել են երկու երկրների զինծառայողների կողմից համալիր վարժությունների հանձնմամբ, որնք ներառում էին մարտավարական, հատուկ եւ կրակային պատրաստության առաջադրանքներ:

Դրանց արդյունքներով բոլոր մասնակիցներն ստացել են դրական գնահատականներ: Մրցումների արդյունքներով երկու երկրների լավագույն դիպուկահարներն ընթացիկ տարվա սեպտեմբերին կմասնակցեն «Դրուժբայի» առաջնությանը, որն անցկացվում է «Դիպուկահարների բնագիծ» մրցույթի պայմաններով: Դիպուկահարների դաշտային մրցումներին մասնակրել են երկու երկրների ավելի քան 100 զինծառայողներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս