Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի ավիացիոն գնդացիրներով մարտավարական զորավարժության շրջանակներում կրակ է բացվել պայմանական թշնամու կարեւոր թիրախներին:
Հուլիսի 28-ին, ժամը 10:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավան Առինջի 1-ին միկրոշրջանի թիվ 4/2 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 27-ին, ժամը 17.40-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Մեղրիի մաքսակետ-Երևան ճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել բետոնե արգելապատնեշին. վարորդը` 1992 թ. ծնված Արայիկ Միրզոյանը, տեղում մահացել է:
«Սեւան» Ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենն «Արմենպրես»-ի հետ զրույցում անձամբ հերքեց տարածված տեղեկատվությունն առ այն, որ իր ինքնազգացողությունը վատացել է Սեւանա լճի ջուրը խմելուց հետո:
Հուլիսի 20-ին, ժամը 23.30-ի սահմաններում, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի և Երևանյան փողոցների խաչմերուկում դուրս էր եկել երթևեկելի գոտուց, հարվածել էլեկտրասյանը և հայտնվել հանդիպակաց ուղեմասում, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 27-ին, ժամը 20.20-ին, Վնուկովո-Գյումրի չվերթի վայրէջքից հետո «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Ժորա Մ.-ն,։
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-միջոցառումների շնորհիվ, հուլիսի 27-ին, ժամը 16.30-ին, Երևանի Գյուրջյան փողոցի 62 շենքից բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Անուշ Օ.-ն։
Ինքնասպանության փորձ Գյումրիում:
Հուլիսի 28-ին, ժամը 10:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մարտի 1-ի գործով մեղադրյալ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի համար 5 մլն դրամ գրավը կեսգիշերից հետո մուծվել է:
Հուլիսի 28-ին, ժամը 10:14-ի դրությամբ փրկարարները վերսկսել են Հաղթանակ թաղամասի աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքները:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՔԾ պետ Աղվան Հովսեփյանին փոխարինած քննչականի նոր պետ Սասուն Խաչատրյանը ոչ միայն վճռաբեկի քրեական պալատի նախկին նախագահ, հայտնի իրավաբան Մհեր Խաչատրյանի որդին է, այլեւ «Սորոսի հիմնադրամի» «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Խաչատրյանի հարազատ եղբայրը։
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով`«Սեւան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը հայտնվել է հիվանդանոցում:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անկեղծ ասած չեմ ուզում ձանձրացնել ոչ առողջապահական գրառումներով, բայց չեմ կարող լռել մի դեպքի մասին։»:
Ոստիկանների ուղեկցությամբ Ռուսաստանից հետախուզվողներ են տեղափոխվել Հայաստան
Ճանաչողներին խնդրում ենք ահազանգել 1-02:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 30-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
Հ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 28-ին` ժամը 00:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են, բացառությամբ Վանաձոր-Ալավերդի-Վրաստան ավտոճանապարհի:
Հուլիսի 27-ին` ժամը 18:23-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Մուսա լեռ» ռեստորանային համալիրի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Հուլիսի 27-ին` ժամը 17:54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ ռուսական զորամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 27-ին` ժամը 19:56-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի 1-ին փողոցի Նոր ավանի թիվ 28 տան մոտակայքում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 27-ին` ժամը 16:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ 3-րդ թունելի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա. կա տուժած:
Հուլիսի 27-ին՝ ժամը 17:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հուլիսի 27-ին` ժամը 15:29-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում՝ Սահմանադրական դատարանի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի մասին ճանաչողական տեսահոլովակներ պատրաստելու նպատակով մեր երկիր այցելած բլոգեր Nas Daily-ն այցի ավարտին ամփոփիչ տեսանյութ է պատրաստել այստեղ իր կատարած բացահայտումների մասին:
Երևանի Կենդանաբանական այգին իր այցելուներին հերթական նվերն է մատուցում:
Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Մինասյանը դիմել է բուժկենտրոնի աշխատակիցներին՝ կոչ անելով հրաժարվել վաղը հանրահավաք անելու ծրագրից:
ՀՀ Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել սոցիալական աջակցության Մասիսի տարածքային գործակալությունում առերևույթ չարաշահումների փաստի առթիվ:
«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Արամ Օրբելյանը եւ Հովհաննես Խուդոյանը պաշտպանելու են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերը։