Վրաերթ Սահմանադրական դատարանի մոտ. տուժածի վիճակը ծանր է
Հուլիսի 27-ին` ժամը 15:29-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում՝ Սահմանադրական դատարանի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:
Պարզվել է, որ քաղաքացի Հ. Մ.-ն իր վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ս. Կ.-ին (1993 թ.):
Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. Ս. Կ.-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: