Մամուլի հետ աշխատանքը կհամակարգի Վիկտոր Սողոմոնյանը
«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Արամ Օրբելյանը եւ Հովհաննես Խուդոյանը պաշտպանելու են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերը։
Փաստաբանները ՀՀ պաշտոնաթող նախագահի պաշտպանությունը ստանձնել են հուլիսի 26-ին, երբ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մարտի 1-ի իրադարձությունների վերաբերյալ քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Ռոբերտ Քոչարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով։
Նկատի ունենալով, որ ՀՀ երկրորդ նախագահի շահերը «Կոնցեռն Դիալոգ»-ի ներկայացուցիչներից բացի պաշտպանում է նաեւ այլ փաստաբան, մամուլի հետ աշխատանքը կհամակարգի Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակ