
«Հատուկ քննչական ծառայությունը պետք է դրանով զբաղվի». Վալերի Օսիպյանը՝ Դոգի տեսանյութի մասին

«Եթե այդ տեսանյութը կա, կարծում եմ, Հատուկ քննչական ծառայությունը պետք է դրանով զբաղվի»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը՝ պատասխանելով հարցին, որ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի շրջապատից հայտնի Դոգ մականունով նախկին ոստիկանը տեսանյութ է հրապարակել, ըստ որի` Գասպարյանը հրահանգել է կրակել քաղաքացիների վրա, եթե նրանք հայտնվեն «Մարիոթ» հյուրանոցի տարածքում։
Օսիպյանն ասաց, թե դեռևս չի տեսել այդ տեսանյութը և տեղյակ չէ 2008-ին Գասպարյանի հրամաններից։
Մանրամասները՝ տեսանյութում