ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների զրույցն իրականում տևել է քսան րոպե. ինչ են բացահայտել իրավապահները, և ինչու է զրույցը մոնտաժվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի եւ Հատուկ քննչական ծառայության պետի հեռախոսազրույցի գաղտնալսման հրապարակումը բավական մեծ աղմուկ հանեց. այդ կապակցությամբ քրեական գործ է հարուցված:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ բարձրաստիճան այս երկու պաշտոնյաների հեռախոսազրույցը ներկայացվել է մոնտաժված. հրապարակայնացնող կողմը ներկայացրել է միայն այն մասերը, որ իրենց է ձեռնտու: Իսկ իրականում նրանք բավական երկար են խոսել` մոտ 20 րոպե:
Ավելին` ինչպես պնդում են մեր աղբյուրները, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ու Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը քննակել են նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը:
Ընդ որում` ԱԱԾ տնօրենը խորհուրդ է տվել կալանավորման միջնորդություն ներկայացնելուց առաջ մանրակրկիտ ուսումնասիրել փաստերը, հիմնավորվածությունը»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: