«Զինվորի բաժին» նշագրումով սնունդը, հագուստը և մնացած իրերն ապրիլյան պատերազմից հետո մնացել են Արցախի համապատասխան տեղերում, իսկ վայրը, որտեղից առգրավվեցին այս ամենը, եղել է ԵԿՄ պահեստը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը՝ շեշտելով, որ այնտեղ եղել են նաև ԵԿՄ-ին պատկանող 10-յակ մեքենաներ:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այցելել է Հյուսիսային պողոտայում բացված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ, որը նվիրված է Երևանի 2800-ամյակին:
Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը, որին հոսպիտալացրել էին հոկտեմբերի 13-ին, ապաքինվում է եւ շուտով կվերադառնա աշխատանքի:
Այսօր Հանրապետության նախագահի նստավայրում, նախագահ Արմեն Սարգսյանի ներկայությամբ, տեղի է ունեցել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ադրինե Ղուկասյանի, վարչական դատարանի դատավորներ Ռուզաննա Ազրոյանի և Դանիել Դանիելյանի երդման արարողությունը։
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել:
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 15.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել 64-ամյա Ալիսա Զաքարյանին։
«Մանվել Գրիգորյանը տառապում է տասնյակից ավելի հիվանդություններով, և այս մասին բազմիցս ենք բարձրաձայնել: Հղում կատարեցինք նաև հեղինակավոր բժիշկների կարծիքներին, համաձայն որոնց՝ Մանվել Գրիգորյանի կյանքին ոչ միայն վտանգ է սպառնում, այլև հակացուցված է մեկուսացված պայմաններում նրան պահելը»:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ներկայացրել է «Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» նախագիծ` առաջարկելով, որ Երևանի օրը ֆիքսվի հոկտեմբերի երկրորդ կիրակի օրը:
Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի խախտելու փորձ ձեռնարկած խմբի:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 17-ին ժամը 10.00-18.00 դադարեցվելու է Երևան քաղաքի՝ Էրեբունի վարչական շրջանի Սասունցի Դավիթ փողոցի 10-50 հասցեների, Բելինսկի, Սուվորով, Լորիս Մելիքով փողոցների և նրբանցքների ջրամատակարարումը:
Մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 17-ին, Քննչական կոմիտեն, ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսման գործի շրջանակներում, խուզարկություն անցկացրեց Yerevan.Today լրատվական կայքում՝ առգրավելով մեկ համակարգիչ և երեք համակարգիչների կոշտ սկավառակները։ Խմբագրակազմը մի քանի անգամ հանդես եկավ հայտարարությամբ, որ իրենց աշխատանքը խափանվել է։
ՀՀ ազգային ժողովի պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում հետաձգվեց «2008թ. մարտի 1- 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագծի քննարկումը: Նախագիծը պետք է քննարկվեր հանձնաժողովի հոկտեմբերի 17-ի նիստում:
Հոկտեմբերի 16-ին՝ժամը 17.40-ի սահմաններում, «Սկանիա» բեռնատար ավտոմեքենան Երևան-Մեղրի Մ2 ճանապարհի 335-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենային. «ՎԱԶ-2107»-ի վարորդը՝ 30-ամյա Ծովակ Խաչատրյանը, և երեք ուղևորները՝ 27-ամյա Տաթևիկ Արզումանյանը, 3-ամյա Նարե Խաչատրյանը և 58-ամյա Սվետլանա Թարվերդյանը, տեղում մահացել են:
Մանվել Գրիգորյանին խոշտանգում են, նրան միտումնավոր տանում են մահվան։ Այդ մասին 24News-ին ասել է գեներալի փաստաբան Արսեն Մկրտչյանը։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կալանավորվել է 38-ամյա Արա Բանդուրյանին:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 17-ին այցելեց Հյուսիսային պողոտայում կազմակերպված «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» խորագրով բարեգործական ցուցահանդես-տոնավաճառ:
Թուրքիայի Քահրամանմարաշ (Մարաշ) նահանգի Գյոքուն շրջանի մոտակայքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Քահրամանմարաշ-Կայսերի մայրուղիով երթևեկող ուղևորատար ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, ինչի հետևանքով այն կողաշրջվել է: Վթարի հետևանքով զոհվել է 7, վիրավորվել 24 մարդ:
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը նոր մանրամասներ է հաղորդել հոկտեմբերի 15-ին հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած ու ձերբակալված անձի վերաբերյալ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 17-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Ըստ «Ժողովուրդ» թերթի տեղեկությունների` ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) ընտանիքին պատկանող, Նորակերտ գյուղում գտնվող խաղատունը գրավադրված է «Արդշինբանկ»-ում: Հակոբյանները չեն կարողացել մարել վարկային պարտավորությունները, եւ այն մնացել է բանկին:
Հոկտեմբերի 16-ին`ժամը 19:44-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ «Սիրիուսի» 1-ին հանրակացարանի բնակարաններից մեկում, հրդեհ է բռնկվել: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ օրերս ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանին պատկանող «Ռոբել» ընկերությունը կրկին տուգանվել է, և ընկերության գործունեությունը 5 օրով դադարեցվել է ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար։
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 23:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շոպրոնի փողոցի 2-րդ նրբանցքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանը հայտարարագրել է երկու բնակարան, երկու ավտոտնակ, ինչպես նաև «KIA SORENTO 3.5» մակնիշի ավտոմեքենա:
«Իրավունք» թերթը գրում է. «Ինքնասպան եղած Հարություն Ղարագյոզյանի ընտանիքը որոշել է մինչև քառասունքը լռել ու չբացել փակագծերը՝ ողբերգություններով ավարտված հայտնի հանդիպման հետ կապված:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գնում եմ նոր գյուղնախարարին ներկայացնելու»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ հայտնի գաղտնալսման հարցերով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը, անկախ ԱԺ լուծարման հանգամանքից, տեղի է ունենալու հինգշաբթի օրը։
Հոկտեմբերի 16-ին`ժամը 17:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան Մ-2 ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ոստիկանության ներքին զորքերում դժգոհություն է հասունանում։ Հին Հայաստանում փափուկ պայմաններում աշխատած ոստիկանները չեն հարմարվում նոր կարգավիճակին՝ սահման մեկնելու և այնտեղ ծառայություն իրականացնելու նորույթին։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ քրեական հեղինակություն համարվող Արտյոմ Կանևսկոյը՝ Արտյոմ Հարությունյանն ազատ է արձակվել։