
Փրկարարները քաղաքացուն հայտնաբերել են անօգնական վիճակում

Հոկտեմբերի 12-ին` ժամը 08:45-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի թիվ 10 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում անօգնական վիճակում գտնվող քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակի հատակին հայտնաբերել Ս. Մ.-ին (ծնված 1934 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ: