
Ավազակային հարձակում Արցախում

Ս.թ. հոկտեմբերի 12-ին ժամը 00:40-ին ՀՀ Արմավիրի մարզի բնակիչ, 1985թ. ծնված Ս. Ա-ն դիմել է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին այն մասին, որ իր ընկերոջ՝ ՀՀ Արմավիրի մարզի բնակիչ,1986թ.ծնված Վ. Տ-ի հետ, իրեն պատկանող «Ֆորդ-Տրանզիտ» ավտոմեքենայով ներկայացել են Շուշիի շրջանի Լիսագոր գյուղ, անասուններ գնելու նպատակով և նշված գյուղով անցնող ավտոճանապարհին հանգստանալու նպատակով կանգնեցրել ավտոմեքենան, որտեղ հոկտեմբերի 12-ին ժամը 00:07-ի սահմաններում մեքենայի դուռն բացել են 2 դիմակավորված անձիք, զենք պահելով իրենց վրա՝ Ս. Ա-ից հափշտակել դրամապանակը, որի մեջ առկա էր 6.500.000 դրամ գումար ու դիմել փախուստի:
Նախապատրաստվում են նյութեր ոստիկանության Շուշիի շրջանային բաժին ուղարկել համար:
Արցախի ոստիկանություն