
Ախուրյան գյուղում անասնագոմ է այրվել. մեկնել է երկու մարտական հաշվարկ

Հոկտեմբերի 12-ին` ժամը 16:36-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում այրվում է անասնագոմ:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ախուրյան գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի բակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:07-ին, մարվել՝ 20:59-ին:
Այրվել են մոտ 530 հակ պահեստավորված անասնակեր և փայտյա ծածկը՝ ամբողջությամբ (մոտ 60 քմ):