
Հրդեհ Բերդում. մեկնել է երկու մարտական հաշվարկ

Հոկտեմբերի 12-ին`ժամը 22:33-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքում այրվում է անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թեհլեյան փողոցի տներից մեկի մոտակայքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:07-ին, մարվել՝ 02:26-ին:
Այրվել են 200 հակ պահեստավորած անասնակեր և անասնագոմի տանիքը՝ ամբողջությամբ (մոտ 30 քմ): Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: