Բաժիններ՝

Ողբերգական պատահար. կա 4 զոհ, նրանցից մեկը մանկահասակ երեխա է

Հոկտեմբերի 16-ին`ժամը 17:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան Մ-2 ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ բախվել են «Scania» (վարորդը՝ Եվսև Աբդուլազի Հասանլիզադեն, ծնված 1961 թ., ԻԻՀ քաղաքացի) և «ՎԱԶ-2107» (վարորդը՝ Ծ. Խ., ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 3 ուղևորները (Տ. Ա., 1991 թ., Ս. Թ., 1960 թ., Ն. Խ., 2015 թ. ) տեղում մահացել են:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը երկու դի ավտոմեքենայից դուրս է բերվել քաղաքացիների ուժերով: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ևս երկու դի և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս