Խոսրով Հարությունյանի ընկերությունը կրկին տուգանվել է. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ օրերս ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանին պատկանող «Ռոբել» ընկերությունը կրկին տուգանվել է, և ընկերության գործունեությունը 5 օրով դադարեցվել է ՀԴՄ կտրոն չտրամադրելու համար։
«Սա արդեն երկրորդ դեպքն է, երբ Խոսրով Հարությունյանի ընկերությունը տուգանվում և գործունեությունը դադարեցվում է ՀԴՄ չտրամադրելու հիմքով։
Նախկին իշխանությունների օրոք էլ է «Ռոբել» ընկերությունը բազմիցս տուգանվել, տուգանքները գերազանցել են 50-56 միլիոն դրամը, սակայն այդ ժամանակ նախագահականից ստացված մեկ զանգով բոլոր տուգանքները «ջրվել են», ինչը նոր Հայաստանում չի գործում»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: