
Հակոբ Հակոբյանի ընտանիքի գործերը լավ չեն. «Ժողովուրդ»

«Ըստ «Ժողովուրդ» թերթի տեղեկությունների` ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) ընտանիքին պատկանող, Նորակերտ գյուղում գտնվող խաղատունը գրավադրված է «Արդշինբանկ»-ում: Հակոբյանները չեն կարողացել մարել վարկային պարտավորությունները, եւ այն մնացել է բանկին:
Խոսքը 73 մլն 863 հազար դրամի մասին է: «Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ զրուցեց Հակոբ Հակոբյանի հետ եւ հետաքրքրվեց վարկը չմարելու պատճառների մասին:
Հարցին ի պատասխան` Հակոբյանն ասաց. «Դա իմ եղբոր շենքն է եղել, բայց իր մահից հետո բանկը մարման ժամանակացույց է կազմել եւ կամաց-կամաց վճարում ենք: Ինքը վարկ ուներ վերցրած, բայց ընտանիքի անդամները պայմանագիր կնքեցին բանկի հետ եւ վճարում են: Նախկինում դա խաղատուն է եղել, այդ շենքում հիմա գործունեություն չի ծավալվում: Հիմա խնդիր չկա բանկի հետ: Պարզապես դժբախտ պատահար եղավ, մահացավ»:
Հիշեցնենք՝ նրա եղբայրը մահացավ գազալցակայանում պայթյունի հետեւանքով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: