
Պատահար Երևանում. բախվել են «Երազ» և «Nissan Cube» ավտոմեքենաները

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 23:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շոպրոնի փողոցի 2-րդ նրբանցքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շոպրոնի փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում բախվել են «Nissan Cube» (վարորդը՝ Ա. Օ., 1990 թ.) և «Երազ» մակնիշերի (վարորդը՝ Վ. Մ., 1987 թ.) ավտոմեքենաները:
Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Cube» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: