ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Գրանցվել է, 62 պատգամավոր:
2018թ. հոկտեմբերի 22-ին՝ Էրեբունի բժշկական կենտրոն ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի հետին մակերեսի կտրած-ծակած թափանցող վերք, ձախակողմյան պնևմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ միաժամանակ բուժօգնության են դիմել 1986թ. և 1984թ. ծնված Երևան քաղաքի բնակիչներ:
«Փաստ» թերթը գրում է. «Լոռու նորանշանակ մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ունի 2 բնակարան, ինչպես նաեւ՝ հասարակական նշանակության շինություն: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարագրից, որը Ա. Ղուկասյանը ներկայացրել էր այս տարվա հունիսին՝ Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնը ստանձնելուց հետո:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հոկտեմբերի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Ժամանակին շատ էր քննարկվում դատական համակարգում ծանրաբեռնվածության անհամաչափության խնդիրը: Որոշակի փոփոխությունների արդյունքում մեծամասամբ այդ հարցը կարգավորելու փորձեր արվել են:
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15:16-ին, «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զորավան գյուղի 2-րդ փողոցում այրվում է անասնագոմի տանիք:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ալբերտ Սուքիասյանն ու Անահիտ Ծառուկյանն արդեն մի քանի տարի ընկերություն էին անում, և այս բարեկամությունը վաղուց էր պլանավորված, հիմա, փաստորեն, հասավ տրամաբանական վախճանին:
Հոկտեմբերի 22-ին` ժամը 22:24-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 28/2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի արձակումը օդիոզ ու ապահովված պատգամավորների, օլիգարխների համար եւս մեկ դարդ է առաջացրել․ այս օրերին նրանց մեծ մասը մտածում է՝ «իմա՛ստը», թե ինչու վերցրին ու այդքան շքեղ «ռեմոնտ» արեցին» իրենց սենյակները, կահավորեցին ընդամենը մեկ տարվա համար։
Ոստիկանները բացահայտել են տնից մոտ 3 միլիոնի հափշտակություն կատարած անձի ինքնությունը:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հիմնավորված է համարել Բերդի բնակիչ Դավիթ Բադալյանի սպանության համար վերջինիս ծանոթին՝ Հրանտ Անանյանին, առաջադրված մեղադրանքը և դատապարտել երկարատեւ ազատազրկման։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 23-ին ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 24-ը 10։00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի՝ Որմնադիրների փողոցի…
Ղեկին բջջայինից օգտվելը չափազանց վտանգավոր է:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով հոկտեմբերի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 16:00-ն դադարեցվելու է Էրեբունի վարչական շրջանի…
Անցյալ շաբաթ խոշտանգումների կանխարգելման ոլորտում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի փորձն ուսումնասիրելու նպատակով մեր երկիր ժամանած Տաջիկստանի պատվիրակությանն ընդունել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Դեղատան դրամարկղից գումար հափշտակողը նույն օրը հայտնաբերվել է։
2015թ․ մինչ օրս Թուրքիայում 1369 կին է սպանվել։ Թուրքական «Milliyet» պարբերականի թղթակից Ահենք Բայազըթը վիճակագրական տվյալներ է ներկայացրել տղամարդկանց կողմից սպանված կանանց վերաբերյալ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը հոկտեմբերի 22-ին Շիրակի մարզում էր:
ՀՀ Արմավիրի, Արարատի, Շիրակի, Կոտայքի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի, Արագածոտնի մարզերի դատախազություններում կատարված ուսումնասիրությամբ հստակեցվել են 2018թ. հոկտեմբերի 21-ին վերոնշյալ մարզերի 49 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ և հերթական ընտրությունների ընթացքում արձանագրված ենթադրյալ ընտրական բնույթի իրավախախտումների վերաբերյալ տվյալները:
Հոկտեմբերի 20-ին Վալերիյ Օսիպյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմի հետ։ Ոստիկանության պետը նախ շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի օրերին ճանապարհային ոստիկանության բարեխիղճ և սրտացավ ծառայության համար՝ ղեկավարներին հանձնարարելով՝ իր անունից շնորհակալություն հայտնել բոլոր ճանապարհային ոստիկաններին։
ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության երկրորդ վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Ֆլեշ» ՍՊ ընկերության տնօրենի կողմից առերևույթ կատարված ինքնիրավչության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ցմահ դատապարտված Կարեն Օգանեսյանը 23 տարի բանտախցում անցկացնելուց հետո ազատության մեջ է:
Օգոստոսին ՀՀ կառավարությունը հավանության էր արժանացրել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» նախագիծը, որով առաջարկվում էր Սևանա լճից ջրառի չափն այս տարվա համար 170 մլն խմ-ից դարձնել մինչև 210 մլն խմ, այսինքն՝ ավելացնել 40մլն խմ-ով:
Ժամը 16:30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խորենացի փողոցի թիվ 231/53 տանը հրդեհ է բռնկվել:
«Այո՛, պետք է մասնակցի»,- 168.am-ի հարցին ի պատասխան, թե արդյոք Սփյուռքը պե՞տք է մասնակցի Հայաստանի կառավարման համակարգին, հայտարարեց Վեհափառը։
Մամուլում լուրեր էին տարածվել ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) 4 եղբայրներին՝ Մուրադ, Զարզանդ, Սահակ և Լյովա Մովսիսյաններին բերման ենթարկելու մասին:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 13:01-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շարա Տալյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, զննության ընթացքում դատապարտյալ Վ. Ս-ին երկարատև տեսակցության եկած քաղաքացուհի Կ. Ն.-ի պայուսակի թաքստոցից հայտնաբերել և առգրավել են 3 բջջային հեռախոս, երեք ականջակալ, 2 USB լար, 1 բաժանորդային քարտ, 30-ական «Ադապտոլ» և «Տեբանտեն» գրառմամբ դեղահաբեր:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հրամաններ է ստորագրել նոր նշանակումներ, կադրային փոխատեղումներ կատարելու վերաբերյալ։