Բաժիններ՝

Հրդեհ Զորավան գյուղում. մեկնել է երկու մարտական հաշվարկ

Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15:16-ին, «911» ծառայությանը ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Զորավան գյուղի 2-րդ փողոցում այրվում է անասնագոմի տանիք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է 3-րդ փողոցի թիվ 46 տանը կից անասնագոմի եղեգնով պատված տանիքը (մոտ 135 քմ) և մոտ 800 հակ անասնակեր՝ որից 400-ը սալոմ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:12-ին, մարվել՝ 23:02-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս