Հունիս 1-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 62-ամյա Անահիտ Համզյանից, ով հայտնել է, որ ժամը 21:30-ի սահմաններում իր տան պատուհանի վրա կրակել են:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԱՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Սիփան Մելքոնյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Հունիսի 1-ին՝ ժամը 22:06-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հունիսի 2-ին, ժամը 00:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տեքստիլագործների փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող ավտոտնակում:
Հունիսի 1-ին՝ ժամը 19:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում գտնվող մարզասրահի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
նվել եմ 1974 թվականի նոյեմբերի 26-ին: Հայրս արհեստավոր է, մայրս՝ գծագրող: Ընտանիքում առաջնեկը ես եմ և ունեմ ինձնից երեք տարի փոքր քույր:
Հունիսի 1-ին, ժամը 15:39-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակի կամրջի մոտ բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ:
Մայիսի 31-ին, ժամը 11.30-ի սահմաններում, ոստիկանության Կենտրոնական բաժնում մարդուն առևանգելու վերաբերյալ հաղորդում է ստացվել։
Ժամանակը հավերժություն է, իսկ կյանքը՝ անցողիկ ակնթարթ: Բնության կողմից մեզ տրված է որոշակի ժամանակ և բազմաթիվ անելիքներ, որոնցով իմաստավորում ենք մեր կյանքը:
Երևանում կայանալիք ավտոմրցաշարի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով հունիսի 2-ին, ժամը 14.00-ից 24.00-ն, երկկողմանի փակ է լինելու Մոնթե Մելքոնյան փողոցը:
ՊԲ ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակառակորդի կրակոցից մահացած 19-ամյա Սիփան Մելքոնյանը Կոտայքի մարզի Քասախ գյուղից էր, տան միակ արու զավակը:
ՀՀ Մաքսային ծառայության գնդապետ Բաբկեն Ղազարյան հայցն ընդդեմ Դանիել Իոաննիսյանի մայիսի 31-ին նեկայացվել է դատարան։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Ղազարյանի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանից։
Մայիսի 31-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Գավառի բաժին դիմած կինը հաղորդում է տվել, որ 2018թ. հոկտեմբերին իրեն ծանոթ տղամարդու պահանջով «Ինստագրամ» սոցիալական կայքի միջոցով մերկ լուսանկար է ուղարկել:
Պարզվել է նա ցանկացել է գողանալ «ճանապարահային աշխատանքներ» ցույց տվող մետաղյա վահանակը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել գործն ավարտին հասցնել:
«Կարող եմ ենթադրել, որ, օրինակ, «Դուխով Հայաստան» օգտատիրոջը հենց այսպես են բացահայտել։ Բայց տվյալներ տալուց առաջ պետք է համոզվի, որ դրա հետևում քաղաքական հալածանք չի թաքնված, որը քողարկված է քրեական գործի ներքո»։
«Այլ ազգերը նույնպես կարևորում են երեխաներին ու նրանց դաստիարակությունը, բայց քանի որ հայերիս պոպուլյացիան շատ ցածր է, դրա համար մեզ մոտ ամուսնացած զույգին տրվող հարցերից առաջինը՝ «երեխա ունե՞ս» հարցն է»,- ասաց նա:
Անչափահասների կողմից և նրանց մասնակցությամբ կատարվող հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարը, այս բնույթի հանցագործությունների նախականխումն ու կանխումը, ինչպես նաև դրանց նպաստող պայմանների, պատճառների վերհանումն ու վերացումը մնում են ՀՀ դատախազության հիմնական անփոփոխ առաջնահերթություններից մեկը:
Հունիսի 1-ին, ժամը 15:46.14-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում՝ «Հարունի» կամրջի մոտակայքում, Արփա գետը երեխա է ընկել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանները գրպանահատին բռնեցին հափշտակությունից քիչ անց։
Ոստիկանները բռնել էին գողոնը ձեռքին:
Հունիսի 1-ին, ժամը 15:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակի կամրջի մոտ բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
2009թ. դեկտեմբերի 8-ին Մարալիկի Դերժինսկու փողոցում գտնվող ավտոպահեստամասերի խանութ-կրպակից պահեստամասեր էին գողացել:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը երեխաներին երազել չդադարելու կոչ է անում: Այս մասին նախարարն ասաց հունիսի 1-ին, Ազգային ժողովի այգում լրագրողների հետ զրույցում:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ձևավորված նոր նախարարությունների նախարարներ նշանակելու մասին հրամանագրեր է ստորագրել:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն ուղերձ է տարածել երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ կցելով դպրոցականների կողմից պատրաստված լուսանկարներ ու դրանց նկարագրությունները:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 1-ին զանգահարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և շնորհավորել վարչապետին տարեդարձի կապակցությամբ, մաղթել երջանկություն և հաջողություններ երկրի ղեկավարի պատասխանատու գործում:
Հունիսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 2-6-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ այսօր Հանրապետության նախագահի նստավայրի բակում փոքրիկներին նվիրված տոնական միջոցառում էր կազմակերպվել: