Բաժիններ՝

Դանիել Իոաննիսյանը շատ տարօրինակ վարքագիծ է դրսևորում. Բաբկեն Ղազարյանի ներկայացուցիչ. «Փաստինֆո»

ՀՀ Մաքսային ծառայության գնդապետ Բաբկեն Ղազարյան  հայցն ընդդեմ  Դանիել Իոաննիսյանի մայիսի 31-ին նեկայացվել է դատարան։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Ղազարյանի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Սահակյանից։

Բանն այն է, որ մայիսի 22-ին՝ հրապարակային քննարկման ժամանակ, Դանիել Իոաննիսյանը տեղեկություններ էր տարածել Բաբկեն Ղազարյանի մասին, որոնք, ըստ Ղազարյանի, կեղծ են եւ արատավորում են իր պատիվն ու արժանապատվությունը։ Իոաննիսյանը մասնավորապես ասել էր. «Նախկինում մենք չենք տեսել դեպքեր որ ազգային անվտանգության ծառայությունը կամ ծառայության տնօրենը այդքան սերտ համագործակցության մեջ լինի քրեական հեղինակությունների հետ: Քրեական հեղինակությունների անուններն էլ շատերը գիտեն, այսինքն անուն-ազգանուները ես չգիտեմ, մականուններով են ասում՝Վստրեչի Ապեր, Թոխմախի Բաբո, Վովայի Արշակ, այսինքն էդ մարդիկ հիմա իրանց ավելի ազատ են զգում քան նախկինում…»

Բաբկեն Ղազարյանի փաստաբան Լուսինե Սահակյանի խոսքով՝ իրենք հայցադիմումով պահանջել են  նույն միջոցով, այսինքն՝ մամուլի ասուլիսով, հերքվի Իոաննիսյանի կողմից տարածված տեղեկությունները. «Հերքման տեքստը բնականաբար կցվել է հայցադիմումին, եւ միաժամանակ պահանջել ենք 2 միլիոն ՀՀ դրամ՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում»։

Մինչ դատարան դիմելը  Իոանիսյանից հերքում չի պահանջվել, որովհետեւ գտել են, որ միակ արդյունավետ միջոցն այս պարագայում դատարանն է. «Ակնհայտ է, որ Իոաննիսյանը շարունակում է իր այդ վարքագիծը՝ ակնհայտ կեղծ տեղեկություններ տարածելով, եւ այս պարագայում արդյունավետ միջոցը միայն դատարանն է»։

«Փաստինֆո»-ի այն հարցին, թե որն է Իոաննիսյանի շահագրգռվածությունը՝  փաստաբանը տեղյակ չէ, սակայն պնդում է՝ այն պահից, երբ նա պարզեց, որ իր կողմից հայտնած տեեկությունները չեն համապատասխանում իրականությանը, պետք է դադարեցներ իր այդ վարքագիծը. «Եթե նույնիսկ սկզբնական փուլում չէր իմացել՝ դրանք ճշմարտացի են թե ոչ, թեեւ մարդը մինչ չճշտի տեղեկության ճշմարտացիությունը, իրավունք չունի դրանք տարածելու, այդուահանդերձ, առնվազն իմանալուց հետո պետք է դադարեցներ, իսկ հիմա նա շատ տարօրինակ վարքագիծ է դրսեւորում, եւ այդ պարզաբանումներից հետո էլ շարունակում է նույն տեղեկությունները տարածել»։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս