Բաժիններ՝

Արցախում զոհված 19-ամյա Սիփանը Քասախ գյուղից էր, տան միակ տղան. News.am

ՊԲ ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակառակորդի կրակոցից մահացած 19-ամյա Սիփան Մելքոնյանը Կոտայքի մարզի Քասախ գյուղից էր, տան միակ արու զավակը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:

«Սիփան Մելքոնյանը դիպուկահարի կրակոցից է զոհվել հենց մարտական հենակետում, մեր մարզի Քասախ գյուղի զավակ է, ընտանիքում միակ տղան է, քույր ունի, ով կարծեմ ուսանողուհի է, հայրն էլ գյուղի դպրոցի պահակն է»,- ասաց մարզպետը` նշելով, որ Սիփանն էլ ուսումը կիսատ էր թողել եւ մեկնել ծառայության:

Ռոմանոս Պետրոսյանը հավելեց, որ զինծառայողի ընտանիքի սոցիալական վատ պայմաններում է ապրում եւ մարզպետարանի սոցիալական աջակցության ֆոնդի կողմից ընտանիքին օժանդակություն կհատկացվի:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930