ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի ղեկավար Գագիկ Սուրենյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ այսօր երեկոյան նույնպես ձյուն է տեղալու, ընդ որում` շքեղ։
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սիսիանի, Ապարանի, Կոտայքի, Բաղրամյանի, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Ախուրյանի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Դեկտեմբերի 30-ին, ժամը 22:44-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում՝ Եռաբլուրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է 4 ավտոմեքենա. կան ավտոմեքենայում արգելափակված տուժածներ:
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի ընտանիքին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ զինված ուժերի մարտական հենակետեր, այդ թվում՝ «Մոնթե» հենակետ, որի դիրքը կարևոր նշանակություն ունի նախիջևանյան ուղղության պաշտպանության ապահովման տեսանկյունից:
22 տարի առաջ սպանված Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Միխայիլ Աղաջանովը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ կոչով դիմում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 30-ին աշխատանքային այցով եղել է Արարատի մարզում:
ՀՀ պաշտպանության նախարարությունը դեկտեմբերի 31-ին կազմակերպում է զոհված ազատամարտիկների ծնողների և հարազատների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Դեկտեմբերի 30-ին, ըստ հաստատված ավանդույթի, արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանն այցելեց Հայաստանի հարավ-արևմտյան սահմանագիծ` ՀՀ Զինված ուժերի N զորամաս և առաջնագիծ:
«Եթե սառցախցիկի միկրոֆլորան հպված լինի կարագի հետ, իսկ հետո այն օգտագործեք, ապա այդ միկրոօրգանիզմները կներթափանցեն նաև ձեր օրգանիզմ։ Նույնը վերաբերում է նաև պատրաստի մթերքներին, օրինակ՝ նրբաբլիթ և իշլի-քուֆթա, շատ կարևոր է, որ կոնկրետ սառցախցիկից հանեք այն չափաբաժիններով, որն օգտագործելու եք»։
«Յուքոմ» ընկերությունը հայտարարությամբ անդրադարձել է ռադիոհաճախականությունների օգտագործման համար տրամադրվող թույլտվության մրցույթին, որտեղ, ըստ ընկերության, հեռահաղորդակցության օպերատորներին առաջարկվել են անհավասար մրցակցային պայմաններ։
Դեկտեմբերի 30-ի ցերեկը, հունվարի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն։
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը շնորհավորել է բոլորի Ամանորն ու առողջ ապրելակերպի կոչով սոցիալական գովազդ հրապարակել:
Ամանորին ընդառաջ՝ դեկտեմբերի 30-ին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
Դեկտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Արցախի նախկին պաշտպանության նախարար, Արցախի ԱԻ նախարար Լևոն Մնացականյանը ամանորի շնորհավորական ուղերձ է հղել:
2018թ․ «Երջանկության համաշխարհային զեկույցում» Թուրքիան նախորդ տարվա համեմատ 5 հորիզոնականով զիջել է իր դիրքերը։
ՀՔԾ քննիչը բանավոր մերժել է Սամվել Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանի՝ Մայրապետյանի անձնագիրը վերադարձնելու դիմումը, որի գրավոր պատասխանը դեռևս չկա:
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ամանորյա շնորհավորական ուղերձ է հայոց բանակի ծառայակից ընկերներին։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ։
Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 23:03-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երեկ՝ դեկտեմբերի 29-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում:
Դեկտեմբերի 29-ին, ժամը 20:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի և Շերամի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին՝ ժամը 11:05-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նախատոնական օրը սկսեց Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 30-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դեկտեմբերի 29-ին, ժամը 13:57-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Շաքի-Իշխանասար ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: